National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.07.2014
Բուլղարացի պատգամավորների հանդիպումները խորհրդարանում
1 / 2

Հուլիսի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Շիրակ Թորոսյանը հանդիպեցին Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովի եւ խմբի անդամ Դիմիտար Լազարովի հետ:

Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին` Արտակ Զաքարյանը նշեց, որ կարեւորում է նրանց այցելությունը ՀՀ: Նշվեց, որ հայ եւ բուլղար ժողովուրդներն ունեն պատմական ընդհանրություններ:

Զրուցակիցները կարեւորեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, տարբեր միջազգային խորհրդարանական հարթակներում փոխգործակցության խորացումը:

Անդրադարձ կատարելով առեւտրատնտեսական կապերի զարգացմանը՝ նշվեց, որ առկա ներուժը ներկայումս բավարար մակարդակով չի իրացվում, ուստի կողմերը պատրաստակամություն հայտնեցին իրենց իրավասությունների շրջանակում ջանքեր գործադրել մի շարք ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը նպաստելու համար:

Արտակ Զաքարյանը մանրամասն ներկայացրեց տարածաշրջանային զարգացումները եւ ՀՀ արտաքին քաղաքական խնդիրները: Խոսվեց ԼՂ խնդրի կարգավորման ներկա իրավիճակի մասին:

Հանդիպման ընթացքում հայ-բուլղարական միջխորհրդարանական հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների մասին խոսեցին նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը եւ Շիրակ Թորոսյանը:

Անդրադարձ կատարվեց նաեւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:



Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Մանվել Բադեյանը հուլիսի 14-ին հանդիպեց Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Աթանաս Զաֆիրովին եւ խմբի անդամ Դիմիտար Լազարովին:

Ողջունելով բուլղար գործընկերներին՝ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Մանվել Բադեյանը կարեւորեց երկու խորհրդարաննների միջեւ համագործակցության հետագա խորացումը եւ բարեկամական խմբերի փոխայցերը:

Ջերմ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում բարեկամական խմբերի անդամներն անդրադարձան տարբեր ոլորտներում ձեւավորված հայ-բուլղարական հարաբերություններին՝ նպատակահարմար համարեցին մասնավորապես առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ զբոսաշրջության ոլորտում համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am